ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«Vida By Ceramica» ԱՌՑԱՆՑ ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընդհանուր պայմանները
1.1.Սույն փաստաթուղթը (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում է «Vida by Ceramica» առցանց խանութ սրահից (այսուհետ՝ Հարթակ) օգտվելու կարգը և պայմանները: Հարթակից օգտվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձ (այսուհետ՝ Օգտատեր), մուտքագրելով Հարթակում գրանցման համար անհրաժեշտ տվյալները, հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Պայմաններին և համաձայն է դրանց:
1.2. Հարթակում գրանցման համար անհրաժեշտ տվյալների ստացումից հետո, Հարթակը սպասարկող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից, որպես Հարթակից օգտվելու պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) կնքման օֆերտա, Օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին ուղարկվում է Հարթակում գրանցման հաստատման համար անհրաժեշտ հրահանգները պարունակող հաղորդագրություն: Նշված հաղորդագրության համաձայն Հարթակում գրանցումը հաստատելու պահից Պայմանագրի կնքման օֆերտան համարվում է Օգտատիրոջ կողմից ակցեպտավորված, Պայմանագիրը՝ կնքված, իսկ Պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:
2. Հարթակում գրանցումը
2.1.Հարթակում կարող են գրանցվել և անձնական էջ ստեղծել 18 (տասնութ) տարեկանը լրացած անձինք:
2.2.Անձնական էջի ստեղծման համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան տվյալները և սահմանել գաղտնաբառ: Ընդ որում, գրանցումը կարող է իրականացվել նաև սոցիալական կայքերի միջոցով։
3. Հարթակում վճարումների իրականացումը եվ ապրանքների առաքումը
3.1.Օգտատերերը Հարթակում ներկայացված ապրանքների դիմաց վճարումը կարող են իրականացնել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Ընդ որում, անկանխիկ եղանակով վճարումը կարող է իրականացվել ARCA/Visa/Mastercard/Mir վճարային համակարգերի քարտերով՝ թողարկված տեղական կամ միջազգային բանկերի կողմից: Հարթակում անկանխիկ գնումներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան։
3.2.Հարթակի միջոցով գնված ապրանքի առաքումն իրականացվում է տվյալ ապրանքի վաճառողի (այսուհետ՝ Վաճառող) կողմից: Ընդ որում, առաքման վճարը սահմանվում է Վաճառողի կողմից և արտացոլվում է Հարթակում՝ Օգտատիրոջ զամբյուղում:
4. Գնումների չեղարկումը եվ ապրանքների վերադարձը
4.1.Օգտատիրոջ կողմից Ապրանքի գնման չեղարկում կարող է իրականացվել մինչև ապրանքի առաքված կամ խանութից վերցված լինելը։
4.2.Ապրանքի գնման ամբողջական կամ մասնակի չեղարկում կարող է կատարվել նաև Վաճառողի կողմից՝ Հարթակում համապատասխան նշում կատարելու միջոցով:
4.3.Այն դեպքում, երբ Օգտատիրոջ կողմից վճարումը կատարվել է անկանխիկ եղանակով և ապրանքի առուվաճառքի գումարը Կազմակերպության կողմից դեռևս չի փոխանցվել Վաճառողին, ապա Վաճառողի կողմից չեղարկման մասին Հարթակում համապատասխան նշում կատարելուց հետո, իսկ Օգտատիրոջ կողմից չեղարկման դեպքում՝ Վաճառողից չեղարկման մասին համապատասխան հաստատումը ստանալուց հետո առավելագույնը 14 (տասնչորս) օրվա ընթացքում Կազմակերպության կողմից իրականացվում է Ապրանքի գումարի վերադարձ Օգտատիրոջ այն քարտային հաշվին, որից կատարվել է վճարումը, իսկ նշված հաշվի բացակայության դեպքում՝ Հարթակը սպասարկող կազմակերպության կողմից միակողմանիորեն որոշված այլ հաշվի, որի մասին Օգտատերը ծանուցվում է Հարթակում իր անձնական էջի միջոցով:
4.4.Օգտատիրոջ կողմից կարող է իրականացվել գնված ապրանքի վերադարձ՝ ապրանքն իրեն հանձնվելու օրվանից 14 (տասնչորս) օրվա ընթացքում՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմաններով և կարգով: Ընդ որում, գնված ապրանքի վերադարձի մտադրության մասին Օգտատերը կարող է անմիջապես կամ Հարթակի միջոցով տեղեկացնել տվյալ ապրանքի վաճառողին: Ապրանքի վերադարձն ապահովվում է տվյալ ապրանքի վաճառողի կողմից՝ իր կամ Օգտատիրոջ հաշվին:
4.5.Այն դեպքում, երբ Օգտատիրոջ կողմից վճարումը կատարվել է անկանխիկ եղանակով և ապրանքի առուվաճառքի գումարը Կազմակերպության կողմից դեռևս չի փոխանցվել Վաճառողին, ապա Օգտատիրոջ կողմից գնված ապրանքի վերադարձի մասին տվյալ ապրանքի վաճառողի կողմից Հարթակում համապատասխան նշում կատարելուց հետո մինչև 14 (տասնչորս) օրվա ընթացքում Կազմակերպության կողմից իրականացվում է գումարի վերադարձ Օգտատիրոջ այն քարտային հաշվին, որից կատարվել է վճարումը, իսկ նշված հաշվի բացակայության դեպքում՝ Կազմակերպության կողմից միակողմանիորեն որոշված այլ հաշվի, որի մասին Օգտատերը ծանուցվում է Հարթակում իր անձնական էջի միջոցով:
4.6.Այն դեպքում, երբ ապրանքի առուվաճառքի գումարը Կազմակերպության կողմից փոխանցվել է Վաճառողին, ապա ապրանքի գնման չեղարկման կամ ապրանքի վերադարձի դեպքում Կազմակերպության կողմից Օգտատիրոջը ապրանքի գումարի վերադարձն իրականացվում է Վաճառողի կողմից նշված գումարը Կազմակերպությանը վերադարձնելու պահից 14 (տասնչորս) օրվա ընթացքում:
5. Կողմերի իրավունքները եվ պարտականությունները
5.1.Կազմակերպությունն իրավունք ունի.
5.1.1.իր հայեցողությամբ, ցանկացած ժամանակ՝ առանց Օգտատիրոջը նախնական ծանուցման, փոփոխել Հարթակը (կամ դրա որևէ մասը) և/կամ Հարթակում ներառված տեղեկատվությունը, ներմուծել նոր գործառույթներ, փոփոխել օգտագործողի ինտերֆեյսը,
5.1.2.հեռացնել Օգտատիրոջ կողմից ներկայացված ցանկացած մեկնաբանություն կամ կարծիք, որը կպարունակի վիրավորական արտահայտություն կամ ապրանքը որակազրկելու դիտավորություն կամ Կազմակերպության կողմից կորակվի որպես կասկածելի գործունեություն,
5.1.3.սոցիալական ցանցերի էջերում, ինչպես նաև այլ հարթակներում հրապարակել և/կամ օգտագործել Օգտատիրոջ կողմից Հարթակում կատարված մեկնաբանությունները և կարծիքները,
5.1.4.Օգտատիրոջն ուղարկել Հարթակում նոր առաջարկվող ծառայությունների, այլ առաջարկների, ինչպես նաև տեղեկատվական բնույթի ցանկացած ծանուցումներ,
5.1.5.Հարթակի սպասարկման և Պայմաններով նախատեսված իր իրավունքների ու պարտականությունների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գործող բանկերից ստանալ Օգտատիրոջ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն,
5.1.6.ձեռնարկել Օգտատիրոջ կողմից ներկայացված բողոքների և/կամ Պայմանների խախտումների ուսումնասիրման համար անհրաժեշտ գործողությունները,
5.1.7.Օգտատիրոջ կողմից ներկայացված բողոքների և/կամ Պայմանների խախտումների ուսումնասիրման և/կամ Կազմակերպության իրավունքների և պարտականությունների իրականացման նպատակով այլ կազմակերպություններից/անձանցից ստանալ և/կամ այլ կազմակերպություններին/անձանց փոխանցել Օգտատիրոջ վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ անձնական և բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ,
5.1.8.Օգտատիրոջ կողմից Պայմանների խախտման և/կամ Օգտատիրոջ կողմից Հարթակում իրականացվող գործունեությունը Կազմակերպության կողմից կասկածելի որակվելու դեպքում կասեցնել կամ դադարեցնել Օգտատիրոջ գործունեությունը Հարթակում:
5.2.Կազմակերպությունը պարտավոր է.
5.2.1.Պայմաններով սահմանված կարգով իրականացնել Հարթակի սպասարկում:
5.3.Օգտատերն իրավունք ունի.
5.3.1.Հարթակում ներկայացված ապրանքի վերաբերյալ հայտնել կարծիք` տվյալ ապրանքի էջում մեկնաբանելով գնված ապրանքի որակը, առանձնահատկությունները և գնման փորձառությունը,
5.3.2.Հարթակի սպասարկման և/կամ Հարթակում ներկայացված ապրանքների վերաբերյալ հարցերի կամ որոշակի պարզաբանումների անհրաժեշտության դեպքում հնարավորություն հարցում կատարելու անմիջապես Վաճառողին և/կամ Կազմակերպությանը:
5.4.Օգտատերը պարտավորվում է.
5.4.1.ապահովել Հարթակ մուտք գործելու մուտքանվան և գաղտնաբառի, առցանց վճարումներ կատարելու նպատակով օգտագործվող վճարային միջոցների տվյալները, դրանք չհայտնել այլ անձանց,
5.4.2.Հարթակում գրանցվելու նպատակով, ինչպես նաև վճարումներ իրականացնելու նպատակով տրամադրել ճիշտ, ամբողջական և արժանահավատ տվյալներ,
5.4.3.բացառել այլ անձանց հասանելիությունը Հարթակում գրանցված էլեկտրոնային հասցեին, հեռախոսահամարին և այլ կոնտակտային տվյալներին,
5.4.4.Հարթակում կարծիք գրառելիս ներկայացնել արժանահավատ և վիրավորանք/զրպարտություն չպարունակող տեղեկատվություն,
5.4.5.Հարթակում իրականացված գործարքների ուսումասիրման նպատակով Կազմակերպության պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ:
6. Անձնական տվյալների մշակում
6.1.Օգտատերը համաձայնում է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կազմակերպությունը անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելով կամ առանց դրանց)` Օգտատիրոջ կողմից Հարթակից օգտվելու ողջ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո՝ ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության ստանձնած/Կազմակերպության նկատմամբ կիրառելի այլ կարգավորումներով սահմանված կարգով և Հարթակում Օգտատիրոջ փորձառության բարելավման նպատակով օգտագործի, ուսումնասիրի և վերլուծի Հարթակում գրանցվելու, ինչպես նաև Հարթակում ցանկացած գործարք կնքելու կամ ցանկացած այլ գործունեություն իրականացնելու ընթացքում Հարթակի միջոցով Օգտատիրոջ հայտնած անձնական տվյալները, ինչպես նաև դրանք հայտնի կամ այլ կերպ հասանելի դարձնի Հարթակին հասանելիություն ունեցող ցանկացած այլ անձի, այդ թվում Հարթակի տեխնիկական սպասարկումն ապահովելու շրջանակներում Հարթակի հետ համագործակցող կամ վերջինիս գործընկեր հանդիսացող անձանց: Ընդ որում, համաձայնությունը/անձնական տվյալները կարող են հետ կանչվել, ուղղվել, ոչնչացվել, իսկ տվյալների մշակումը՝ դադարեցվել ցանկացած ժամանակ Օգտատիրոջ դիմումի հիման վրա, եթե Օգտատերը տվյալ պահին չի օգտվում, ինչպես նաև ներգրավված չէ Կազմակերպության կողմից մատուցվող որևէ ծառայությունում, և եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ և Կազմակերպության ստանձնած/Կազմակերպության նկատմամբ կիրառելի այլ կարգավորումներով:
7. Այլ պայմաններ
7.1.Օգտատիրոջ հետ հաղորդակցումն իրականացվում է Հարթակում գրանցվելիս Օգտատիրոջ կողմից լրացված էլեկտրոնային հասցեի և բջջային հեռախոսահամարի միջոցով: Ընդ որում, նշված հաղորդակցման տվյալները Հարթակում գրանցվելիս սխալ մուտքագրելու, այլ անձին պատկանող հաղորդակցման տվյալներ մուտքագրելու և/կամ մուտքագրած հաղորդակցման տվյալները կամ դրանցից որևէ մեկը հիմք ընդունելու արդյունքում Կազմակերպությունից կամ Հարթակում գրանցված ցանկացած անձից Օգտատիրոջ վերաբերյալ որևէ տեղեկություն այլ անձանց հայտնի դառնալու համար Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում:
7.2.Օգտատերերի և Վաճառողների միջև Հարթակում ապրանքների առուվաճառքից բխող հարաբերությունները չեն հանդիսանում Պայմանների կարգավորման առարկա։
7.3.Հարթակում ապրաքների գնանշումը և առևտուրը իրականացվում են ՀՀ դրամով: Արտարժույթով ներկայացված բոլոր գները ունեն տեղեկատվական բնույթ և չեն հանդիսանում գնանշում:
7.4.Պայմաններով չկարգավորված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
7.5.Կողմերը համաձայնում են, որ Պայմաններից բխող վեճ առաջանալու դեպքում, Կազմակերպությունն իրավասու է իր հայեցողությամբ միակողմանիորեն ընտրել, թե որ դատարանին է ընդդատյա տվյալ գործի քննությունը:
Ուժի մեջ է 10/05/2024թ․-ից